Նրանց գտնելը հեշտ չէր: Չկային ոչ կանգառներում, ոչ եկեղեցու բակերում, և ոչ էլ, նույնիսկ, գետնանցումներում: Sanitek-ի ասպարեզ գալուց հետո էլ, անօթևանների տաքանալու հույսը կորավ: Էլ չկան երկաթե տակառները, որոնց մեջ հնարավոր կլիներ ինչ-որ բան վառել: Քաղաքում հանդիպեցի երեքին: Նրանք գիշերը լուսացնում էին Կարապի լճի մոտակայքում:
Նարինեն ու Ռոզան (անունները փոխված են) Արմավիրից են: Մայր ու աղջիկ են, աղջիկը համարյա կույր է: Արմավիրում կապույտ բրեզենտի տակեն ապրում, Երևան եկել են մուրացկանությամբ զբաղվելու համար: Գիշերում էին Երևանում, որովհետև հավաքած գումարը չի բավարարել վերադառնալ Արմավիր:
Վահրամն Ալափարսից է: Թե քանի տարի է թափառաշրջիկ դարձել, ինքն էլ չգիտի: Ասում է ընտանիք ունի, բայց տանից դուրս է եկել, թե ինչու` հրաժարվեց ասել: Գիշերում է Կարապի լճի մոտակայքում: Վերջում խնդրեց, թե «Որ էս տպեք, կտանեք մեր տուն, թող տնեցիքս տենան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

