Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
ОбществоՀայաստանի Հանրապետության արևմտյան շրջաններում հունվարի 30-ին և փետրվարի 2-ին հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին հյուսիս-արևմտյան է` 8-12 մ/վրկ արագությամբ, հունվարի 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 30-31-ին կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևանում հունվարի 30-ին և փետրվարի 2-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ ձյան հավանականություն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: