Ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործչին սպառնում է երկար տարիների ազատազրկում
ОбществоՀայոց ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործիչ, Մարդինի ներկայիս քաղաքապետ Ահմեթ Թուրքի դեմ հարուցվել է քրեական գործ «զինած ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու», «զինված ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու» հիմնավորումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ծանր հանցագործությունները քննող 4-րդ քրեական դատարանն ընդունել է Ահմեթ Թուրքի դեմ պատրաստված 44 էջանոց մեղադրական եզրակացությունը` կազմված Դիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից: Քուրդ գործչին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 18 տարվա ազատազրկում:
Ահմեթ Թուրքը բազմիցս ելույթներ է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 2014 թվականին Շվեդիայի մայրաքաղաքՍտոկհոլմում նա 1915 թվականի Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից` ասելով. « 1911-ին «Իթիհաթ վեթերաքի» կուսակցության 3 առաջնորդ հանդիպեցին և պատմական որոշում կայացրին՝ քչացնել քրիստոնյաներին, սունի դարձնելալևիներին և ուծացնել քրդերին։ Ցավոք, այդ ծրագրի իրականացման ժամանակ 1915-ին քուրդ ժողովուրդը օգտագործվեց։ Մենքդեռ վերապրում ենք այն ցավը, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին։ Մենք երբեք չենք մոռանա մերեղբայրների ցավը»: