Մեր երջանկությունը Դանիելի անունն է կրում. Այսօր Էմմին իր ընտանիքի հետ վերադառնում է ԱՄՆ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր Էմմին իր ընտանիքի հետ կվերադառնա ԱՄՆ՝ շատ շուտով կրկին Երեւան հյուրընկալվելու խոստումով: Մեկնելուց առաջ երգչուհին զրույց է ունեցել Life.panorama.am-ի հետ:
«Զգացողություններս այս պահին խառնված են, բնականաբար տխրում եմ, որ մայրիկիս ու հարազատներիս կրկին պետք է թողնեմ ու մեկնեմ, բայց միեւնույն ժամանակ ուրախ եմ, որ մեր տուն ենք վերադառնում: Այստեղ մնալու ժամանակն իսկապես կարճ էր, չհասցրեցինք ամբողջությամբ բավարարել կարոտը, բայց խոստանում եմ, մեր վերադարձը շատ շուտ կլինի: Հիմա, երբ արդեն ունեմ իմ ընտանիքը, պետք է որոշ հարցեր հարմարացնել ամուսնուս աշխատանքների հետ, ուստի առաջին իսկ հնարավորության դեպքում ընտանիքիս հետ կրկին կհյուրընկալվենք Երեւան»,- պատմեց Էմմին:
Փոքրիկ Դանիելը այս ընթացքում իրեն շատ հանգիստ է զգացել հայրենիքում. «Պետք է նշեմ, որ որդիս շատ հանգիստ երեխա է, անգամ 12 ժամ ինքնաթիռում անցկացնելու ժամանակ ուղեւորները չզգացին, որ մեզ հետ փոքրիկ կա: Սովորաբար հատկապես երկար թռիչքի ժամանակ ինքնաթիռ նստելիս մարդիկ անհանգստացած են նայում փոքրիկներին՝ կարծելով, որ թռիչքի ընթացքում անընդհատ լաց են լինելու, բայց հավատացեք, որ թռիչքի ընացքում բոլորը ապշած էին մեր տղայի հանգստությունից: Դանիելս շատ ժպտադեմ փոքրիկ է, երբ արթուն է միշտ ժպտում է, քնած ժամանակ էլ երբեք մեզ չի անհանգստացնի: Այստեղ էլ իրեն շատ լավ էր զգում, հաճախ էինք զբոսանքների տանում, քանի որ ուզում էինք փոքրիկս այստեղի մաքուր օդը շնչի»,- նշեց Էմմին:
Շարունակությունը` այստեղ: