Ծնվածների թիվը կրճատվել է, մահացածներինն` ավելացել
ОбществоՀայաստանում ծնվածների ու մահացածների հարաբերակցությունը, այսինքն` բնական հավելաճի ցուցանիշը 2015-ին կազմել է 12 հազար 980 մարդ: Այս ցուցանիշը 2014-ի համեմատ նվազել է 8.7 տոկոսով:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Ազգայինվիճակագրական ծառայության (ԱՎԾ)մարդահամարի և ժողովրդագրությանբաժնի պետ Կարինե Կույումջյանը,բնական հավելաճի գործակիցները դրական են Երևանում ու մարզերում` բացառությամբ Տավուշի, ուր ցուցանիշը զրոյական է:
Նրա խոսքով` մշտական բնակչության քանակը 2016-ի հունվարի մեկի դրությամբ կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ: «Այս ցուցանիշը 12 հազարով պակասել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարինե Կույումջյանը:
Ինչ վերաբերում է կենդանի ծնվածներին, ապա 2015-ին նրանք կազմել են 41 հազար 815 մարդ, ինչը 2014 թվականի համեմատ նվազել է 2.8 տոկոսով: Մարզային կտրվածքով` ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Երևանում` 14.9 պրոմիլ, նշանակում է յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է 15 մարդ, բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև Արարատի, Շիրակի ու Կոտաքի մարզերում: «Մնացած մարզերում արձանագրվել է միջին հանրապետական ցուցանիշից ավելի նվազ ցուցանիշ: Նվազագույնը Սյունիքի մարզում է`10.3 տոկոս, այսինքն` Սյունիքի մարզում 10 երեխա է ծնվել յուրաքանչյուր1000 բնակչի հաշվով»,-հայ տնեց բանախոսը:
Ժողովրդագրագետի տեղեկացմամբ` արձանագրվել է մահվան 27 հազար 835 դեպք, ցուցանիշն այս դեպքում ավելացել է 0.4 տոկոսով: «1000 բնակչի հաշվով` մահացության գործակիցը կազմել է 9.3 պրոմիլ: Նախորդ տարվա համեմատ` մահացության ցուցանիշն ավելացել է 0.1 պրոմիլով: Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գրանցվել է 9 մահվան դեպք»,-հավելեց Կարինե Կույումջյանը:
Մահվան դեպքերի առումով միջին հանրապետական ցուցանիշից ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիում` 12.5 պրոմիլ, հետո նաև Տավուշում, Շիրակում, Վայոց ձորում: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում` 7.9 պրոմիլ: