Ամուսնալուծության դեպքերը Հայաստանում 2015-ին նվազել են
ОбществоՀայաստանում միջինում 1000 բնակչի հաշվով 2015-ին գրանցվել է ամուսնության 6, իսկ ամուսնալուծության 1 դեպք: Ամուսնության դեպքերը նախորդ տարի կազմել են 17 հազար 603` 2014-ի համեմատ նվազելով 6.9 տոկոսով: 2015-ին ամուսնալուծության 3 հազար 669 դեպք է արձանագրվել, ինչը 2014-ի համեմատ 18.4 տոկոսով քիչ է: Տվյալները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամուսնությունների ցուցանիշով առաջատար է Վայոց ձորի մարզը, ուր յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 7 ամուսնության դեպք է գրանցվել:«Մայրաքաղաքում և մի քանի մարզերում ամուսնության գործակիցը միջին հանրապետականից ցածր է: Ամենացածր ցուցանիշը` 4.9 պրոմիլ, գրանցվել է Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում»,-ասաց Կարինե Կ ույումջյանը:
Ամուսնալուծության թվով առաջատար է Լոռու մարզը, ինչպես նաև մայրաքաղաք Երևանը, մյուս մարզերում ամուսնալուծության գործակիցները ավելի ցածր են, քան միջին հանրապետականը: Ամենացածր ցուցանիշը Տավուշում է գրանցվել` 0.5 պրոմիլ:
Կարինե Կույումջյանի տեղեկացմամբ` ամուսնության միջին տարիքը բարձրացել է, տղամարդկանց դեպքում 30.8 տարեկան է, կանանց դեպքում` 27. 3: Առաջին անգամ ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը 29.4 է, կանանց` 26.3 տարեկան: