Երկրաշարժ` Ադրբեջանի հարավում
Международные новостиԱդրբեջանի հարավային Լենքորանի շրջանում տեղական ժամանակով ժամը 03:29:11-ին 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով azpolitika.info լրատվական կայքը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել Լենքորանից 18 կմ դեպի արեւմուտք' 17 կմ խորության վրա:
Երկրաշարժը էպիկենտրոնում զգացվել է 4 բալ, իսկ բնակավայրերում' 3,4 բալ ուժգնությամբ: Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան: