Ջեյլի Լինգդոն աշխարհի ամենածեր երեխան է (լուսանկարներ)
Lifestyle
Պատահում է, որ մարդ ծերանում է մարմնով, սակայն հոգում մանուկ է մնում: Այնուամենայնիվ, պատահում է նաև հակառակը:
Ջեյլի Լինգդոն ծնվել է Հնդկաստանի հյուսիսում, Մեգհալայա շրջանում 26 տարի առաջ: Չնայած իր արդեն հասուն տարիքին թվում է, թե նա երկու տարեկան երեխա է: Տղայի հասակը 80 սմ է և կշռում է 11 կգ:

Ջեյլիի մտավոր զարգացումը նույնպես կանգ է առել 2 տարեկան երեխային համապատասխան զարգացվածության փուլում: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, իրավացիորեն տղային կարելի է համարել աշխարհի ամենածեր երեխան: Լինգդոյի ծնողները հասարակ ֆերմերներ են: Մինչ օրս նրանք իրենց որդու համար հագուստ են գնում փոքրիկ երեխաների համար նախատեսված խանութներից:
Տղայի իրական տարիքի մասին վկայում են նրա դիմախաղը, ժեստերը և ատամները:


Բժիշկներն ասում են, որ ամենայն հավանականությամբ Ջեյլին ողջ կյանքը կմնա իր փոքրիկ մարմնի «թակարդում»:
Այս զարմանալի ֆենոմենի պատճառը դարձել է ուղեղիկի հազվագյուտ խանգարումը, որի արդյունքում արգելափակվում է աճի հորմոնի արտադրությունը: Այս հիվանդությունը մեկ այլ հիվանդության հակապատկերն է, որի ժամանակ մարդ արագ ծերանում է և մահանում:

