Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևա` գեղասահքի առաջին հայ չեմպիոնուհին
БлогՌուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուրախալի լուր` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից: Երեկ, հունվարի 29-ին, Եվրոպայի գեղասահքի կանանց անհատական առաջնությունում չեմպիոնուհու կոչումը նվաճեց մեր պատանի հայրենակցուհին` 16-ամյա Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևան (մարզիչը` Էթերի Տուտբերիձե):
Եվգենիան ազգությամբ հայուհի է: Նա ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում: Նրա հորանունը Արման Բաբասյան է, իսկ մայրը նախկինում գեղասահորդուհի է եղել: Ծնողներն ամուսնալուծված են, բայց Եվգենիան երբեք չի թաքցնում իր հայկական արմատները: Նա զբաղվում է գեղասահքով 4 տարեկանից և արդեն հասցրել է մի քանի բարձրակարգ մրցումներում առաջինը դառնալ` Ռուսաստանի չեմպիոնուհի, պատանիների Եվրոպայի չեմպիոնուհի և այլն: Այս պահին` նա Եվրոպայի ամենախոստումնալից գեղասահորդուհին է համարվում: