Հմայիչ Իրինա Շեյքը՝ De Grisogono ոսկերչական ապրանքանիշի միջոցառմանը Փարիզում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել de Grisogono ապրանքանիշի հերթական միջոցառումը: Ոսկերչական դիզայներ Ֆավազ Գրուոզին գեղեցկուհիներ Իրինա Շեյքի եւ Բելլա Հադիդի հետ հայտնվել է միջոցառման ֆոտոքոլում:

Երկու աղջիկներն էլ փարիզյան միջոցառմանը ներկայացել էին սեւ եւ բավականին բաց հագուստներով եւ բնականաբար դրել էին վերոնշյալ ապրանքանիշի թանկարժեք զարդերը:


Ֆոտոքոլը, որի ժամանակ Գրուոզին անձամբ էր դիմավորում հյուրերին ու լուսանկարվում նրանց հետ, հարմարեցված էր նոր հավաքածուի շնորհանդեսին ու նվիրված էր Փարիզում հենց նոր ավարտված Բարձր նորաձեւության շաբաթին:

Ֆավազ Գրուոզի եւ Իրինա Շեյք

Ֆավազ Գրուոզի եւ Բելլա Հադիդ
- See more at: http://style.news.am/arm/news/28469/hmayich-irina-sheyqy-de-grisogono-oskerchakan-apranqanishi-mijocarmany-parizum.html#sthash.dpYQuxNb.dpuf