Երազում եմ Կասկադով փոքրիկիս հետ քայլել. Ավետ Բարսեղյանն անկեղծանում է
LifestyleLife.panoarama.am-ը գրում է.
Life.panoarama.am-ի զրուցակիցն է ամենախաղաղ ու զգացմունքային հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Նա, ինչպես միշտ, իր տեսակին համապատասխան մեր հարցերին պատասխանել է առանց երկար մտածելու, իր խոսքերով, որպեսզի հնարավորինս անկեղծ լինի:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությունն ինձ համար ամենավառ հիշողություններ չունի, որովհետեւ մանկության բոլոր էպիզոդները հենց ամենավառն են իմ կյանքում: Իմ հիշողության շտեմարանում ամենավառը մանկության գույներն են, վերապրումները. ամենավառը հենց մանկությունն ու անհոգության տարիներն են: Մանկությունն ինքն իրենով հենց ամենան է ու հետո կյանքն ապրելով ավելի ու ավելի շատ է ամենայացվում կյանքի այդ շրջանը:
Եկա, որովհետեւ...
Եկա, որովհետեւ, ըստ իս, յուրաքանչյուրի գալուստով ինչ-որ հաղորդագրություն կա վերեւից ուղարկված, եկա, որ ինչ-որ բան գրեմ, ինչ-որ խոսք ասեմ, եկա, որ ինչ-որ տեղ լրացնեմ իմ տեղն ու հայտնվեմ այն տեղում, որտեղ այսօր կամ:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական կետն ու վերեւում նշված «եկա»-ն ինձ համար նույն տեղում են գտնվում, որովհետեւ հենց մարդու ծնունդով է ամաենամեծ ճակատագրական կետը դրվում: Ճակատագիրը վերծանման խնդիր էլ ունի, ինձ համար ճակատագիրը նաեւ բազմակետեր են եւ Աստված չտա՝ ընթացքում վերջակետ լինի: Իմ կյանքում ճակատագրական կետ կարող եմ համարել նաեւ «Երգի պետական թատրոնում» որպես հանդիսատես հայտնվելս, որտեղից սկսվեց իմ աշխատուղին: Իր լավ ազդեցությամբ ճակատագրական կետեր հուսամ դեռ շատ կլինեն:
Շարունակությունը՝ այստեղ