Քիմ Քարդաշյանը հրապարակել է դստեր՝ Նորթի եւ Քանյե Ուեսթի շատ տպավորիչ լուսանկարը
LifestyleՄեջք մեջքի տված: Քանյե Ուեսթին եւ դստերը՝ Նորթին, լուսանկարել էր Քիմ Քարդաշյանը, որն իր Twitter–ում հրապարակել է ամուսնու եւ դստեր շատ տպավորիչ լուսանկարը:

«Սիրում եմ այս լուսանկարը, ես այն մի քանի ամիս առաջ եմ արել: Շատերն են ասում, որ Նորթն ու Քանյեն շատ նման են»,- ստորագրել է լուսանկարը Քիմը:
Ի դեպ, այդ նույն օրը Քանյեն Լոս Անջելես է վերադարձել: 38-ամյա ռեփ երգիչը երկու օր «պատերազմում էր» ռեփ երգիչ Ուիզ Խալիֆայի ու իր նախկին ընկերուհի Էմբեր Ռոուզի հետ: Վերջինս ակնարկում էր ռեփ երգչի կեղտոտ սեքս խաղերի մասին:

Բացի դրաանից, երեկ հանրահայտ հաղորդավարուհի Վենդի Ուիլյամսը հայտարարել է, որ Քանյեն գեյ է:

Ուշագրավ է, որ Քիմն առհասարակ ոչ մի կերպ չի մեկնաբանել ամուսնու ու նրա նախկին սիրեցյալի եւ Ուիզի միջեւ վիճաբանությունը:

- See more at: http://style.news.am/arm/news/28475/qim-qardashyany-hraparakel-e-dster-norti-ev-qanye-uesti-shat-tpavorich-lusankary.html#sthash.HJDQn3dX.dpuf