Տեղատարափ անձրևները ջրասույզ են արել Մանիլայի մի քանի շրջաններ
Международные новостиՖիլիպինների մայրաքաղաք Մանիլայի մի քանի շրջաններ ջրի տակ են անցել քաղաքը պատուհասած արեւադարձային անձրեւների հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փակ են դպրոցները, կառավարական հիմնարկությունները, աշխատանքը դադարեցրել է ֆոնդային սակարանը: Ստացվող հաղորդումների համաձայն՝ հեղեղված շրջանների հազարավոր բնակիչներ տեղափոխվում են քաղաքի ավելի բարձրադիր վայրեր:
Վերջին մի քանի ժամվա ընթացքում Մանիլայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի կեսից ավելին: Անձրեւները բերել է «Ֆունվոն» արեւադարձային փոթորիկը, որը հարավ-արեւելքից մոտենում է Ֆիլիպինների գլխավոր կղզուն՝ Լուսոնին: Քամու պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետր արագության, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: