Սա կդառնա Ձեր սիրելի ճաշատեսակը.Մեքսիկական ձևով պատրաստված հավ
LifestyleԲաղադրությունը՝
Հավի ֆիլե- 600-700 գրամ
Սոխ միջին չափի - 2 հատ
Բուլղարական պղպեղ՝ միջին չափի - 2 հատ
Պոմիդոր - 4-6 հատ
Պահածոյացված եգիպտացորեն - 380-400 գրամ
Սխտոր - 3-4 պճեղ
Աղ- ըստ ճաշակի
Աղացած սև պղպեղ-ըստ ճաշակի
Պանիր - 250-300 գրամ
Մայոնեզ - ըստ ճաշակի
Բուսական յուղ
Պատրաստման եղանակը՝
Հավի միսը խորանարդիկներով կտրատել, ապա աղով և պղպեղով համեմել: Լցնել կաթսայի մեջ: Պպպեղը երկարությամբ կտրատել, սոխը մաքրել և մանր կտրատել: Սխտորը ճզմել: Պոմիդորը կտրատել: Պանիրն էլ քերիչով անցկացնել:






Թավան բուսական յուղով պատել: Առաջին շերտով դնել սոխը, ապա բուլղարական պղպեղը, պոմիդոր: Հետո պահածոյացված եգիպատցորենը, ճզմած սխտորը:
.jpg)
Դնել հավի միսը և վրա մի փոքր մայոնեզ լցնել: Թավան դնել 190°-200°С ջեռոցի մեջ 35 - 40 րոպե: Եփելուց 5-10 րոպե առաջ վրան քերած պանիր լցնել: