Ղրիմի Պետխորհրդի ղեկավար է ընտրվել Վլադիմիր Կոնստանտինովը
Международные новостиՂրիմի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ է ընտրվել Վլադիմիր Կոնստանտինովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա թեկնածության օգտին գաղտնի քվեարկության ընթացքում իրենց ձայնը տվել են խորհրդարանի բոլոր 75 պատգամավորները:
Քվեաթերթիկում եղել է միայն մեկ թեկնածություն, մյուս պատգամավորները խոսնակի պաշտոնին հավակնելու ցանկություն չեն հայտնել:
Խորհրդարանում ստեղծվել է երկու խմբակցություն՝ «Միասնական Ռուսաստանը», որի մեջ մտել է 70 պատգամավոր, և Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, որի անդամները հինգն են:
2014 թվականի ընտրարշավն ընդգրկել է ՌԴ-ի 84 սուբյեկտ: Առաջին անգամ քվեարկության միասնական օր է անցկացվել Ռուսաստանի երկու նոր տարածաշրջաններում՝ Ղրիմում և Սևաստոպոլում: Պետխորհրդի՝ սեպտեմբերի 14-ին կայացած ընտրությունների արդյունքում «Միասնական Ռուսաստանն» ստացել է 70 մանդատ, ՌԼԴԿ-ն՝ 5 մանդատ: Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի արգելքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: