Ջասթին Թիմբերլեյքը նշում է ծննդյան 35-ամյակը. Որո՞նք են երգչի ամենասիրված հիթերը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Այսօր ծննդյան 35-ամյակն է նշում ամերիկացի հայտնի երգիչ եւ դերասան Ջասթին Թիմբերլեյքը: Իր հաջողությունները Ջասթինը սկսել է N Sync խմբի կազմում: Երգչի առաջին ալբոմը թողարկվել է 2002 թ-ին: Այն կոչվում էր Justified: Ալբոմն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 8 միլիոն օրինակով:
Երիտասարդ երգիչը չորս «Էմմիի» եւ ինը «Գրեմմիի» մրցանակակիր է:

Բացի երգելուց, վերջին շրջանում, Թիմբերլեյքն ակտիվ նկարահանվում է Հոլիվուդում: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Ժամանակը», «Սոցիալական ցանց», «Շատ վատ ուսուցչուհին», «Շահավետ ընկերություն», «Նրանք տեղերով փոխվել են» եւ այլն:
Երգչի գրեթե ցանկացած երգ վերածվում է հիթի: Ջասթինի ծննդյան օրը հիանալի առիթ է վերհիշելու նրա հիթերից մի քանիսը.
Սյունե Առաքելյան