«Հետաքրքիր» մանրամասներ Շոտլանդիայի անկախության հանրաքվեից
БлогԵթե Հայաստանում անցկացվեր ինչ որ քվեարկություն, որտեղ արվեր այն, ինչ արվեց Շոտլանդիայի անկախության հանրաքվեի պարագայում, Հայաստանին կգամեին անարգանքի սյւոնին ու արդյունքները ճանաչելու մասին խոսք անգամ չէր կարող գնալ: Նենց հետաքրքիր մանրամասներ նոր կարդացի քվերակության մասին: Մի քանիսը թարգմանեմ.
- Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցել են 16 տարեկան և բարձր անձինք:
- Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցել են ԵՄ-ի այլ երկրների այն քաղաքացիները, ովքեր բնակվում են Շոտլանդիայում ու չեն հանդիսանում Բրիտանաիայի քաղաքացի:
- Քվեարկությունը գաղտնի չի եղել:
- Թույլ է տրվել հեռակա քվեարկություն՝ փոստի միջոցով, ինչպես նաև քվեարկություն՝ հարազատների փոխարեն: Արդյունքում, հանրաքվեի 4,2 միլիոն մասնակիցներից 800,000-ը, այսինքն մոտ 20 տոկոսը՝ հեռակա է քվեարկել:
- Քվեաթերթիկ ստանալու համար անձ հաստատող փաստաթուղթ չեն պահանջել, բավական էր միայն անուն ասել ու ոչ մի տեղ չստորագրել (զարմանալի չի, որ կառուսելը չգիտեն ինչ բան ա, ինչների՞ն ա պետք կառուսել):
- Միևնույն ժամանակ, էկզիթ փոլերն արգելված են, արգելված են նաև ցանկացած տիպի նկարահանումներ՝ ընտրատեղամասում:
Վաու... աչքիս ՀՀԿ-ն մասսայաբար տեղափոխվի Շոտլանդիա ու հաջորդ ընտրություններին կլինի ՄԲ իշխող կուսակցությունը:ՃՃՃՃ
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը