Ռումինացի եղբայրները մեր օրերի «հերկուլեսներն են» (լուսանկարներ)
LifestyleՌումինացի եղբայրներ Ջուլիանո և Կլաուդիու Ստրոյեները արդեն հասցրել են հայտնվել միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ իրենց բացառիկ ֆիզիկական տվյալների շնորհիվ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս հրաշամանուկներին վստահորեն կարելի է համարել մեր օրերի «հերկուլեսները», որոնք իրենց ուժը չկորցնելու համար ամեն օր մեծի պես մարզվում են։

Տղաների հայրը՝ 35-ամյա Յուլյան Ստրոյեն, պատմել է, որ հենց ինքն է որոշել երեխաներին մարզումների տանել ու նրանց հայտնի դարձնել։ Արդյունքում փոքրիկ մկանուտ «տղամարդիկ»՝ Ջուլիանոն և Կլաուդիուն, դեռ վաղ հասակից շրջապատին զարմացնում են ակրոբատիկ բարդ հնարքներով ու անչափ ծանր իրեր բարձրացնելով։

Ջուլիանոն արդեն հասցրել է 2 համաշխարհային ռեկորդ սահմանել՝ առաջինը գետնից հրումների, մյուսը ձողից դրոշակի պես կախված մնալու համար։ Այժմ կրտսեր եղբայր Կլաուդիուն հետևում է նրա քայլերին ՝փորձելով նույն նվաճումներն ունենալ։




