Երբեք չեք կռահի, ինչ թաքնված է այս ճապոնացի մոդելի նուրբ դիմագծերի հետևում (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ծանոթացեք, սա Ռեյկա Սայկին է: Առաջին հայացքից նա սովորական բարետես աղջիկ է, մոդելային արտաքինով:
Բայց շատերը կզարմանան՝ տեսնելով նրան ամբողջությամբ:
Ռեյկան Cheer1 կանացի ակումբի ամենափոքր մասնակիցն է, որոնք հանդիսանում են ճապոնական պրոֆեսիոնալ ըմբշամարտի Wrestle-1 ակումբի մոդելներ:
Սայկիին իր 1.50 մետր հասակի համար անվանում են թիմի «փոքրիկ քույրիկ»: Նա շատ բարետես դեմք ունի բայց համացանցի բոլոր օգտատերերը միանգամից ուշադրություն են դարձնում նրա տպավորիչ մարմնի կառուցվածքին:
Սայկին լուրջ աշխատել է իր մարմնի վրա և իրեն ամբողջությամբ սպորտին է նվիրել: Միայն նայեք նրա ձեռքերին:
Նա չի ամաչում ցուցադրել իր մկանները:
Նա որոշել է բոդիբիլդինգով զբաղվել և կատարելագործել իր մարմինը:
Նա նկար է հրապարակել, որտեղ սպիտակուցային՝ պրոտեինով հարուստ, կոկտեյլ է խմում:
Չնայած իր մկանուտ մարմնին, նա շարունակում է բարետես դեմք ունենալ:








