«Վակուում որովայնում». վարժություններ` փորի մկաններն ամրացնլու համար (ֆոտո)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Երազո՞ւմ եք հարթ, ձիգ որովայնի մասին: Հոգնե՞լ եք դիետաներ պահելուց և ժամանակ առ ժամանակ դրանց չդիմանալուց: Blog.1in.am-ը այդ խնդրի լուծման համար ելք է գտել:
Գոյություն ունի մի խորամանկ մեթոդ, որը կիրառվում է նաև յոգայի մեջ: Այն օգնում է շատ կարճ ժամանակահատվածում՝ 3-4 շաբաթում, ոչ միայն ձգել որովայնի մկանները ներսից, այլ ունենալ բարակ գոտկատեղ և մկանուտ որովայն:
Բնականաբար որքան շատ կիրառեք այս տեխնիկան, այնքան արդյունքն ավելի ակնհայտ կլինի: Մինիմալ քանակը՝ շաբաթը հինգ անգամ: Սկզբում մկանները կձգվեն և կլարվեն, բայց մի քանի պարապմունք հետո հունի մեջ կընկնեն և այլևս չեն անհանգստացնի:
- Պառկում ենք մեջքի վրա: Ձեռքերը դնում ենք մարմնի երկայնքով: Ծալած ծնկները դրված են հատակին: Մկանները թուլացած են: Դանդաղ արտաշնչում ենք, որն ազատում է թոքերն օդից:
- Երբ թոքերը դատարկվում են, սկսում ենք լարել փորի մկանները՝ ձգելով, հետքաշելով որովայնը: Պահում ենք շունչը: 10-15 վայրկյանով անշարժանում ենք ողջ մարմնով: Փոքրիկ ներշնչման ժամանակ ձգում ենք որովայնը:
- Առանց մկանները թուլացնելու՝ մի փոքր շունչ ենք քաշում, նորից լարում ենք որովայնի մկանները և անշարժանում ենք 10-15 վայրկյանով: Նորից ձգում ենք որովայնը և պահում ենք շունչը:
- Այժմ արտաշնչում ենք, թուլացնում ենք մկանները և մի քանի անգամ շնչում-արտաշնչում ենք: Վերջում ձգում ենք, հետ ենք քաշում որովայնը այնքան, որքան հնարավոր է, և դուրս ենք հրում առանց արտաշնչելու:
