Էդուարդ Թոփչյանը վարպետության դասերով և համերգով հանդես կգա Դորտմունդում
КультураՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը վարպետության դասեր և համերգ կունենա Դորտմունդում:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀԱՖՆ հանրային կապերի և մամուլի պատասխանատու Լուսինե Մնացականյանը:
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը փետրվարի 2-ին վարպետության դասերով և համերգով հանդես կգա Գերմանիայի Դորտմունդ քաղաքի Օրկեստրցենտրիում համերգասրահում ( Orchesterzentrum)՝ ղեկավարելով Հագենի Ֆիլհարմոնիկ նվագախումբը»,-նշեց նա:
Նրա տեղեկացմամբ` համերգային ծրագրում կհնչեն հատվածներ Բրամսի թիվ 1 և 2 սիմֆոնիաներից, ինչպես նաև կոմպոզիտորի Ջութակի կոնցերտ թիվ 2-ը, Բերլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան, հատվածներ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետից և Շտրաուսի «Դոն Ժուան» օպերայից: