Օրվա բաղադրատոմս. Լավաքեյք
LifestyleԲաղադրությունը՝
Լուծվող սուրճ-2 թեյի գդալ
Ալյուր-6 ճաշի գդալ
Մուգ շոկոլադ-120 գրամ
Կարագ-60 գրամ
Շաքարի փոշի-0.5 բաժակ
Ձու-3 հատ
Ձևավորման համար՝
Բանան-1 հատ
Կարագ-50 գրամ
Ելակ-50 գրամ
Շաքարի փոշի-2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը՝
Ձուն, շաքարի փոշին և լուծվող սուրճը հարել: Կարագն ու մուգ շոկոլադը հալել և այն լցնել ձվի բաղադրության վրա, հետո կրկին լավ հարել: Ապա ավելացնել ալյուր:




Բանանը կարագով հարել, ապա ավելացնել շաքարի փոշին: Դնել սառնարան:

Տարբեր ձևավորման ափսեների մեջ լցնել խմորը և դնել 200°C ջեռոցի մեջ 6-11 րոպե: Լավաքեյքը դնել ափսեի մեջ, վերևի մասում լցնել բանանի կրեմը և ելակը դնել: Ճեղքի նման կտրել լավաքեյքը, որպեսզի շոկոլադը հոսի:

