Հատուկ կանանց համար․ 15 բան, որի մասին լռում են տղամարդիկ
Lifestyle1. Մենք երբեք չենք լքում այն կանանց, ում հետ մեզ լավ է։ Ու անգամ նրանց, ում հետ ժամանակին լավ էր, մենք միանգամից չենք լքում։
2․ Մենք ուղիղ երկու անգամ քիչ բան ենք հասկանում կանանցից, քան կցանկանայինք, բայց ուղիղ երկու անգամ ավելի շատ, քան դուք եք կարծում։
3․ Մեր մեծամասնությունը գիտի լվացք անել, ինչպես նաև արդուկել, փոշին սրբել ու անգամ ինչ-որ բան պատրաստել խոհանոցում։ Ուստի կանացի օգնությունը տան տնտեսության մեջ այդքան անհրաժեշտ չէ, որպեսզի մենք հանդուրժենք կռվարարությունն ու անարգանքը։
4․ Մենք չենք վախենում ուժեղ կանանցից։ Նրանք պարզապես մեզ դուր չեն գալիս, ինչպես ձեզ դուր չեն գալիս թույլ տղամարդիկ։ Այս երկու տիպերն էլ արատավոր են, ուստի հեշտ են իրար հետ լեզու գտնում. ի վերջո, ուժեղ կնոջից ու թույլ տղամարդուց կազմված զույգը ոչ թե եզակի բան է, այլ դասական ժանր։
5․ Եթե տղամարդը նախաձեռնողականությունից զուրկ փալասի տպավորություն է թողնում, ապա դա կարող է պարզապես լինել այն բանի հետևանքը, որ նա Ձեզ չի ուզում։ Այո՛, այդպես էլ է լինում։ Մենք կարող ենք սիրամարգի պես պարզել մեր պոչը, բայց կարող ենք նաև քուն մտնել արջի նման՝ կախված իրավիճակից։
6. Ձեր ընկերոջ խորը մտորումներն աշխարհի ճակատագրի ու նյութականի անիմաստության մասին պետք է Ձեզ մտահոգեն, որովհետև կարող է պարզվել, որ այդ ամենը պրոստատիտի նախանշաններ են։
7․ Մատուցողի վրա գոռացող աղջիկը մեզ մոտ հարգանք չի առաջացնում, այլ միայն հիասթափություն, որն ուղեկցվում է զզվանքի զգացողության հետ։
8․ Երբեմն մենք իրոք գիտենք, թե ինչ ենք անում։ Անգամ այն ժամանակ, երբ դուք իսկապես չեք ուզում խոստովանել դա։
9․ Մենք կարող ենք անմռունչ ու երկար ժամանակ կատարել ձեր քմահաճույքները, բայց երբեմն դա պարզապես հետաքրքրություն է, թե որքան հեռուն եք պատրաստ գնալ ձեր էգոիզմի մեջ, իսկ վերջում սովորաբար լինում է արդյունքների ամփոփում։
10․ Աշխարհում կա մոտ 3 միլիարդ կին։ Ընդ որում, նրանց թվում գեղեցիկները շատ ավելի շատ են, քան տղամարդկանց մեջն խելացիներն ու հաջողակներն են։ Մենք հիշում ենք այդ մասին, երբ մեզանից պահանջում են չափազանց շատ ու տալիս են չափազանց քիչ։
11․ Մեզանից ոչ բոլորն են կանացի թմբլիկությունը համարում թերություն։ Տարիքի հետ մեզ այդ հարցն ավելի ու ավելի քիչ է հուզում։
12․ Մեզանից յուրաքանչյուրը կնոջ մեջ առավել շատ գնահատում է հասանելիությունը, սակայն այն հասանելիությունը, որը միայն մեզ համար է։ Ներողություն այս պարադոքսի համար։
13․ Եթե մեզանից ինչ-որ մեկը ռեստորան է հրավիրում աղջկա, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում։ Նույն կերպ ոչինչ չեն նշանակում ժպիտները, կատակներն ու թեթև ֆլիրտի այլ բաղադրիչները։ Մենք նույն կերպ ենք ուսումնասիրում ձեզ, ինչպես դուք՝ մեզ։
14․ Մենք էլ երբեմն սեքսով ենք զբաղվում ձեզ հետ, երբ իրականում այդքան էլ չենք ուզում։ Պարզապես չնեղացնելու համար։ Իսկ եթե դուք եք որոշում մեզ հետ անկողին մտնել միայն այն ժամանակ, երբ դա ճիշտ համարեք, ապա նույն կերպ էլ կարող ենք վարվել նաև մենք։
15․ Մենք կույր չենք ու նկատում ենք ձեր չսափրած ոտքերը, մազերի չներկած արմատներն ու այլ մանրուքներ։ Պարզապես մենք նման բաների վրա թքած ենք ունենում, երբ իրոք տարված ենք լինում ձեզանով։