ՀՀ ԿԲ նախագահը հաստատել է նոր արծաթե հուշադրամների էսքիզները
ЭкономикаՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 2-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» արծաթե հուշադրամների էսքիզները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնությա հետ կապերի ծառայությունից:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ում:
Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել (դադարեցրել է) «ԿՐԲՈՒԼԱՂ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե164 լիցենզիայի գործողությունը: