Եթե կնճռոտ տղամարդը, չաղը, քաչալը նորմալ են, ինչի կինը պիտի չընդունվի այնպիսին, ինչպիսին կա
БлогՔրիստինե Բեժանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քարով տվեք գլխիս...շարքից
Իգական սեռին տեսողական են ընկալում: Քարանձավից սկսած զուգվում ենք, որ ընկալեն: Անգամ տարիքով կանանց, որոնց տարիների ամագն արդեն իսկ հարգանք է ակնկալում, քսմսում են, ներկում, ու ամբողջ կյանքում կինը պայքարում է, որ ընկալվի: Չեմ հասկանում, եթե կնճռոտ տղամարդը, չաղը, քաչալը նորմալ են, ինչի կինը պիտի չընդունվի այնպիսին, ինչպիսին կա:
Երեկ տղամարդկանց նորաձևություն էի նայում և դա ինձ վիրավորանք թվաց նրանց հանդեպ: Տղաներ ջան, թույլ մի տվեք ձեզ արտաքինով ընկալեն, թե չէ կընկնեք կանանց օրը: Եթե Աստված շալվարը ստեղծել է, իր ստեղծած ոտքերը փակելու համար, էդ շորտերը մի հագեք, հիմա ինքը լավ գիտի, թե դուք...
Մի խոսքով արտաքինն անցողիկ կատեգորիա է, եկեք հիանանք ավելի տպավորիչ ձեռքբերումներով...