Այդ հարցում միշտ ասում եմ՝ Աստված տա. Լուսին՝ մայրանալու և հետագա ծրագրերի մասին
LifestyleLife.panoarama.am-ը գրում է.
Life.panoarama.am-ին երգչուհի Լուսին պատմեց, որ 2015-ը հաջող ավարտելուց հետո միեւնույն նշաձողը փորձելու է պահել նաեւ 2016-ին:
«Առաջիկայում մի շարք նոր աշխատանքներ կներկայացնեմ իմ երկրպագուներին, որոնց մեջ կրկին կկենտրոնացնեմ ողջ ուժերս, քանի որ արդեն խնդիր ունեմ՝ ստեղծելով որակյալ գործեր՝ հաջորդ գործը պետք է գերազանցի նախորդին, որպեսզի արդարարցնեմ իմ արվեստը սիրողների սպասելիքները»,- նշեց Լուսին ու պատմեց առաջիկա ծրագրերի մասին.
«Քանի որ վերջերս մենք հայտարարել էինք մրցույթ, որի հաղթողի հետ պետք է իմ «Turn Around» երգը քավեր տարբերակով զուգերգ երգեինք, այս պահին զբաղված ենք հենց այդ աշխատանքներով. Մրցույթն արդեն կայացած է, հաղթել է մի շատ տաղանդավոր աղջիկ Լիլիթ Օսիպյան անունով: Մենք արդեն մշակել ենք մեր զուգերգը, որի հիման վրա շատ շուտով կլինի նաեւ տեսահոլովակ: Շատ մեծ հույս ունենք, որ «Turn Around»-ը այս տարբերակում էլ կշարունակի հաղթական ուղին եւ կրկին կընդունվի հանդիսատեսի կողմից»,- նշեց երգչուհին:
Շարունակությունը` այստեղ: