Ո՞ր ըմպելիքներն են օգնում նիհարել
LifestyleBlognews.am-ը գրում է.
Գոյություն ունեն ըմպելիքներ, որոնք օգնում են նիհարել: Այս առումով, առաջին տեղում է կոճապղպեղի (իմբիր) թեյը: Այն փակում է ախորժակը:
Ավելորդ քաշից ազատվել օգնում է նաև կանաչ թեյը: Տնային պայմաններում պատրաստված առանց շաքարավազի մրգահյութերը ևս օգտակար են նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:
Սուրճը արագացնում է նյութափոխանակության գործընթացը՝ փակելով ախորժակը: Շաքարի ցածր և նատրիումի բարձր պարունակությամբ բանջարեղենի հյութերը արհեստականորեն հագեցվածության զգացողություն են առաջացնում:
Կոկոսի հյութը նպաստում է ճարպերի «վերամշակմանը», ինչն էլ հանգեցնում է քաշի կորստի:
Յոգուրտային հիմքով մրգային կոկտեյլները բարձրացնում են հատուկ սննդակարգի արդյունավետությունը: Նման ըմպելիքները «վերահսկում են» ավելորդ կալորիաների քանակը: