Սերժոն նորություններ ունի
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է դիջեյ Սերժոյի հետ, ով հայտնել է, որ այս շրջանում իր երկրպագուների համար անակնկալ է պատրաստում.
«Վերջապես սկսում եմ նոր տեսահոլովակիս աշխատաքները, որը նկարահանվելու է իմ նոր ձայնասկավառակում տեղ գտած երգերից մեկի հիման վրա: Այն իրականացնելու ենք տաղանդավոր երգիչ Արթուր Ալեքի հետ: Տեսահոլովակի ռեժիսորությամբ կզբաղվի ընկերներիցս մեկն, ում անունը դեռ չեմ տա: Երգի երաժշտությունը իմն է, խոսքերը Արթուր Ալեքինը, ով նաեւ կատարում է այս երգը: Այն կոչվում է «Hypno», որն արդեն հասանելի է համացանցում. ընդ որում՝ նշեմ, որ երգի ընտրությունը կայացրինք ելնելով հենց արձագանքներից, այն կարծես թե շատ է սիրվել»,- նշեց Սերժոն:
«Մի քանի հոգի» նախագիծը եւս շուտով կրկին կներկայանա նոր աշխատանքով. «Իմ գործերին զուգահեռ հիմա զբաղվում եմ նաեւ «Մի քանի հոգի» նախագծի հետ կապված աշխատանքներով: Նախնական բիթեր արդեն կան, որոնք վերջնական տեսքի կբերվեն, երբ բոլորս հավաքվենք: Չեմ չափազանցնում, իսկապես «Մի քանի հոգի» նախագծի երկրպագուները շատ-շատ են, նրանք ուղղակի պահանջում են, որպեսզի մենք շարունակենք աշխատել ու նոր երգեր եւ տեսահոլովակներ ներկայացնենք»,- նկատեց դիջեյը:

Սերժոն մեզ հետ զրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ Իվետա Մուկուչյանի հետ համագործակցությանը. «Իմ ու Իվետայի համարգործակցությունը իսկապես կայացած եմ համարում, քանի որ «Արի յար» երգի նրա կատարումն ու տեսահոլովակը սիրվեց ոչ միայն այստեղ, այլեւ Գերմանիայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: