Ի գիտություն աղջիկների. արեւելյան պարեր գեղեցիկ կազմվածքի համար (լուսանկարներ)
LifestyleԱրեւելյան պարերի ժողովրդականությունը վերջին շրջանում օր օրի ավելանում է։ Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ, սեքսուալ տեսք ունենալ, իսկ պարի այս տեսակը հնարավորություն է տալիս հասնել դրան։ Պորտապարն օգտակար է կնոջ օրգանիզմի համար։ Դրանով կանոնավոր զբաղվելն օգնում է արագորեն ազատվել ավելորդ քաշից, փորի ճարպային շերտից, ձգել հետույքը, ամրացնել ներքին օրգանների մկանները, բարելավել կեցվածքն ու ազատվել մեջքի ցավից։ Պորտապարն օգնում է գեղեցիկ եւ համամասնորեն կառուցվածք ձեւավորել։

Արեւելյան պարերի կոլորիտային ու յուրօրինակ շարժումները կարող է յուրաքանչյուր աղջիկ յուրացնել, բավական է մի փոքր ջանք գործադրել։ Արդյունքում կանացի գեղեցիկ կեցվածք է ձեւավորվում. հպարտորեն բարձրացված գլուխ, շտկվածք բարձր կուրծք, գեղեցիկ գոտկատեղ, շարժունակ ազդրեր։ Քայլվածքն ավելի սահուն է դառնում, թեթեւ, կանացի ու ազատ։
Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում պարի այնպիսի շարժումներին, ինչպիսին ալիքն է, ութաձեւ շարժումն ու պտույտը։ Սկզբում պետք է կատարյալ սովորել հիմնական շարժումները, իսկ հետո արդեն անցնել կապերին, սահուն անցումներին եւ այլն։

Վարժությունների ընթացքում ծանրաբեռնվածությունը պետք է ինտենսիվ լինի եւ ձեզանից ուժեղ նվիրում է պահանջում։ Մի քանի պարապմունքից հետո դուք անպայման կտեսնեք արդյունքը։ Առաջին մարզումներից հետո սովորաբար անտանելի հոգնածություն է առաջանում, սակայն ավելի ուշ դուք թեթեւություն եւ շարժումներում վստահություն կզգաք։ Մի քանի ամիս անց կարելի է լիարժեք յուրացնել պարի այս տեսակը։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր պար մարդուց պահանջում է ուղիղ պահել մեջքը: Արեւելյան պարերը բացառություն չեն։ Երբ դուք մարզումների ընթացքում կսովորեք մեջքն ուղիղ պահել, այդ սովորություն կդառնա եւ այլեւս չեք քայլի կորացած մեջքով։

Շնորհիվ այն հանգամանքի, որ շատ շարժումներ փորով են կատարվում, մարմնի այս հատվածն ավելի սլացիկ է դառնում։ Չէ՞ որ բոլոր աղջիկները երազում են գեղեցիկ եւ բարակ մեջք ունենալու մասին։ Ցանկությունը կարող է իրականություն դառնալ, եթե դուք զբաղվեք արեւելյան պարերով։
Իզուր չէ, որ այդ պարերն ամենասեքսուալներից մեկն են համարվում։ Դրանք առաձգականություն ու կանացիություն են զարգացնում։ Ձեր քայլվածքն ավելի սահուն է դառնում. հենց միայն քայլվածքի օգնությամբ կարելի է գրավել ցանկացած տղամարդու։

Արեւելյան պարերը նպաստում են ճարպերի հալեցմանը։ Ակտիվ շարժումների շնորհիվ կարող եք ձեզ համար աննկատ կորցնել ավելորդ կիլոգրամները։ Բացի այդ, այն վնասակար չէ առողջությանը, ինչպես նաեւ կարեւոր է գեղագիտական տեսանկյունից։ Բանն այն է, որ նիհարելուց հետո կանանց մոտ ծալքեր են մնում, թուլացված մկաններ։ Պարերը ձեր մաշկին տոնուս կհաղորդեն՝ ձեր մարմինը գեղեցկության իդեալի վերածելով։
Կինը երբեք հրաշալի տեսք չի ունենա, եթե վատ տրամադրություն ունի։ Արեւելյան պարերն իրենց հերթին անմոռանալի տպավորություններ են առաջացնում եւ պարզապես լավ տրամադրություն հաղորդում։
Այդ պարերն օգտակար են ոչ միայն սլացիկ կազմվածք ունենալու համար, այլեւ առողջության։ Վարժությունները կարգավորում են արյան շրջանառությունը, ազատում են գլխացավերից եւ լավ են անդրադառնում վերարտադրողականության գործառույթի վրա։
Անթերի կազմվածք ունենալու համար դժվար է գտնել ավելի արդյունավետ ինչ-որ բան, քան արեւելյան պարերն են։ Մի քանի ամսվա ընթացքում ձեր մարմինը ճկուն ու գեղեցիկ կլինի, իսկ ձեր ինքնագնահատականը՝ զգալիորեն ավելի բարձր։