Ճշմարտությունը՝ Գրիգորիչի շուրթերից
АналитикаՈւ նորից Մաեստրոն… Այս անգամ Գալուստ Սահակյանը գերազանցեց իրեն՝ ԱԺ նախագահի աթոռը համեմատելով պարապ մարդու տան «դիվանի» հետ:
Պատասխանելով Հրանտ Բագրատյանի «Գնա գործիդ» ռեպլիկին՝ Սահակյանն ասել է. «Գործ չեմ ճարել, դրա համար եմ այստեղ նստած, ի՞նչ ես ուզում ինձնից»:
Առաջին հայացքից կատակ է, բայց, ինչպես ասում են, ամեն կատակի մեջ մի փոքր էլ կատակի տոկոս կա: Հիմա չգիտեմ՝ Գալուստ Գրիգորիչը գիտակցաբա՞ր ասաց ճշմարտությունը, թե՞ միամիտ ստացվեց, բայց փաստացի մարդն այս անգամ ասաց այն, ինչ կա, ինչը շատերը չեն համարձակվում ասել:
Եվ նրա ասածը իրականում վերաբերում է ոչ միայն իրեն, այլ նույն Ազգային ժողովից շատերին: Մարդը գործ չի ճարել, եկել է այդտեղ, հո տանը չէ՞ր նստելու: Եթե ուշադիր նայենք մեր ԱԺ պատգամավորներին, որքա՜ն մարդ կա այնտեղ, որ պարապ է մնացել և եկել-նստել է այդ աթոռներին, երբեմն կոճակ է սեղմում, երբեմն «աչք է կպցնում» (Կիմ Չեն Ինի ականջը կանչի), երբեմն էլ ոչինչ չի անում, ուղղակի նստած է կամ նույնիսկ չի էլ գալիս: Ու այդ մարդիկ իրենց գործ չեն ճարել, այո՛, որովհետև նրանք որևէ տեղ չեն էլ կարող աշխատել, ասենք՝ որևէ տեղ աշխատեին, ի՞նչ պետք է անեին: սկ այստեղ՝ ԱԺ-ում, հեշտ է, մի հատ կոճակ պետք է սեղմեն, ընդամենը մատի մի շարժում …
Այնպես որ, այս անգամ պետք է շնորհակալ լինեն Գալուստ Գրիգորիչին ճշմարտությունն ասելու համար:
Այո՛, ժամանակ առ ժամանակ ճշմարտությունը պետք է ասվի և ցանկալի է, որ այդ ճշմարտությունը հնչի երկրի այնպիսի կարևորագույն դեմքերի շուրթերից, ինչպիսին է ԱԺ նախագահը: Իրականում, եթե պարոն Սահակյանի այս խոսքերն ընկալենք որպես քողարկված քննադատություն, ավելի արժեքավոր էին, քանի տարիներ շարունակ բազմաթիվ ընդդիմադիրների հնչեցրած քննադատությունները միասին վերցրած:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան