Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Տիտանիկ»-ում երկու գլխավոր հերոսներն էլ կարող էին փրկվել (տեսանյութ)
TVՔեյթ Ուինսլեթն այցելել է հեռուստաշոու, որտեղ պատմել է լեգենդար «Տիտանիկ»-ի իր տարբերակը, որը 1997-ին նկարահանել է Ջեյմս Քեմերոնը:
Նա վստահ է, որ իր հերոսուհին` Ռոուզը, կարող էր փրկել Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսին` Ջեքին: «Նա կարող էր ինձ հետ տեղավորվել այդ դռան վրա»,- հստակեցրել է Քեյթը: