Ереван, 05.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մայր Տաճարում Վարդանանց տոնի առիթով մատուցվել է պատարագ

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին փետրվարի 4-ին նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:

Օրվա առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ս. Պատարագի ավարտին Արտակ Սրբազանն անդրադարձ կատարեց ազգային-եկեղեցական կյանքում կարևոր դերակատարություն ունեցող Ս. Վարդանանց նահատակների տոնի խորհրդին` մասնավորաբար նշելով. «Նրանք սիրո ապրումով նահատակվեցին հանուն իրենց մեծագույն բարեկամների՝ Աստուծո, Հայրենիքի և ազգի: Այս պատվիրանական սիրով տոգորված` հայը 451 թվականին Վարդանանց անձերում իր լինելու և իր Արարչի հետ ապրելու իրավունքն էր ամրապնդում: Մինչ Քաղկեդոնում Քրիստոսի բնությունների հարցերն էին քննարկում, իշխանության ու գերակայության խնդիրներն էին պարզաբանում, հայ ժողովո ւրդը մերժում էր Հազկերտի օձային առաջարկը և իր կյանքով փառաբանում Հիսուս Տիրոջը` մահվամբ հաստատելով հավատքն ու սերը:

Վարդանանց պատերազմը հայի` իր Արարչին վերադարձած, քրիստոնեացած, քրիստոնեությունը հայացրած ոգու առաջին ճիչերից է անարդարության, վտանգի ու չարիքի դեմ: …Այո՛, մահամերժ նահատակության ոգով ներշնչված էր մի ողջ ազգ՝ նշանաբան ունենալով աստվածաշնչյան պատգամը, թե. «Ո՞վ կարող է մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց»…

Շատ պատմիչներ ասում են` բարոյական հաղթանակ տարանք, պատմաբաններից ոմանք փորձում են ապացուցել, որ պարտվել ենք: Սակայն, պատմության հոլովույթները քննելով և ներկայում ապրելով` ես  վստահորեն ասում եմ` մենք հաղթել ենք: Այս բանիս համար ո՛չ պատմիրչների, ո՛չ էլ պատմաբանների վկայություններ են հարկավոր, այլ պետք է  միայն շրջահայաց լինել և տեսնել, որ մենք հայ ենք մնացել, քրիստոնյա հայ՝ մեր Եկեղեցով, մեր Հայրենիքով: Ուրեմն` հաղթել ենք Վարդանանց պատերազմում, հաղթե՛լ  ենք, որով և Վարդանանք հող պատրաստեցին հետագայում Վահանյանց ապստամբության և Հայաստանի ինքնիշխանության համար: Վարդանանք ներշնչանք դարձան հետագայում մեր ժողովրդի բազում հաղթանակների, որոնց կիզակետն եղան Սարդարապատի ու Արցախի գոյամարտերը: Վարդանանք սնեցին ու դաստիարակեցին հայի բոլոր սերունդներին:  Ավարայրով տոգորված` այսօր մեր սահմաններն են պահում 18 տարին նոր բոլորած պատանիներ, որոնց երակներում վարդանյան անձնազոհ արյունն է հոսում: Նրանք իրենց  զորությամբ, քաջությամբ և անձնազոհությամբ ոչ միայն դավադիր հակառակորդին են զարմացնում, այլև ամեն օր հիացնում են մեզ»:

Պատարագիչ Սրբազանը, խոսելով հայ ժողովրդի առջև ծառացող մարտահրավերների մասին, ընդգծեց, որ հայի կյանքում թե՛ պատմության ընթացքում և թե՛ այսօր հազկերտների պակաս չի զգացվել: ««Հրովարտակներով», բռնություններով, մարդասիրական օգնություններով, անգամ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով փորձել և փորձում են դավանափոխ անել, ուրանալ տալ մեր՝ սուրբ առաքյալներից և հայրապետներից ժառանգված հավատքը, հայրենիքն ու հայությունը: Չնայած որ մեզանում եղել են և կան վասակներ ու իրենց նմաններ, որոնք փրկության ուղիներ են փորձել գտնել` հազկերտների առաջարկներին համաձայնելով, սակայն, հայն ընդհանրապես մերժել է հազկերտներին և նրանց բերած առաջարկներն ու այսպես կոչված «փրկությունները»:

Թշնամին դեռևս գործում է` նոր դիմակներով և տարբեր գործելաոճով, սակայն, էությունը չի փոխել. նույնն է: Առանց վարանելու սրանք բոլորովին պիտի մերժենք` ի զեն ունենալով Վարդանանց անձնազոհությունը և Վահանյան հնարամտությունը: Մի՛ եղիր վասակի պես և քո անձնական շահերը մի՛ խառնիր  հայի և հայրենիքի վտանգների դիմագրավման առաքելությանը, որովհետև ժողովուրդն ու պատմությունն իր գնահատականն է տալու, իսկ Տիրոջ   դատաստանը` փրկություն կամ պատիժ հավիտենության մեջ», - ասաց Սրբազանը` հավելելով, որ հայ ժողովուրդը միշտ արժանի գնահատական է տվել իր ան ձնազոհ հերոսներին` նրանց անուններով մկրտելով և նրանց առաքինությամբ կրթելով իր զավակներին:

Իր խոսքում Արտակ Սրբազանը որդիական ակնածանքով, միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից, շնորհավորեց Նորին Սրբությանն անվանակոչության օրվա կապակցությամբ` մաղթելով, որ ամենքի աղոթքներն ու պանծալի սրբերի բարեխոսությունն Աստծու մոտ լսելի լինեն, որպեսզի Տերն Ամենայն Հայոց Հայրապետին շնորհի Սուրբ Հոգու առաջնորդությամբ երկար տարիների բեղուն և արդյունավոր հովվապետություն:                      

Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք` նախագահությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության համար:

Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերճյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազում ուխտավորներ:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»