Սան Դիեգոյում քաղցած փոկը հայտնվել է ռեստորանում
LifestyleԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի ծովափնյա ռեստորանի աշխատակիցները հաստատություններից մեկում գտել են ծովառյուծի ձագ՝ հաղորդում է CBS8-ը:
Ժամանած մասնագետները նշել են, որ 8-ամսյա փոկը տառապում է թերսնուցումից և նորմայից երկու անգամ քիչ է կշռում: Այժմ կենդանին բուժվում է:
Նշվում է, որ Խաղաղ օվկիանոսում կենսապայմաններն ու ուտելիքի պակասը հանգեցրել են այն բանին, որ տարեսկզբից այստեղ օգնություն է ցուցաբերվել մոտ 40 ծովառյուծի:



