34 տարեկանում մահացել է Playboy-ի աստղ Քեթի Մեյը
LifestyleShabat.am-ը գրում է.
Լոս Անջելեսում 34 տարեկան հասակում մահացել է Playboy-ի և Sports Illustrated-ի հայտնի մոդել, սոցցանցերի աստղ Քեթի Մեյը։ Կինը մահացել է ինսուլտից (գլխուղեղի կաթված)։
Քեթին 7-ամյա դուստր ունի՝Մեյ, որին նա միայնակ էր մեծացնում։ Հիմա աղջիկը կապրի հոր հետ։
GoFundMe կազմակերպությունը դրամահավաք է սկսել, որը կփոխանցվի երեխայի կրթության ու դաստիարակության համար։ Արդեն հավաքվել է ավելի քան 6 հազար դոլար։


