Հայաստանին վարկերի տրամադրումը հուսալի երկրի համբավի մասին է վկայում
ЭкономикаՀայաստանին վարկերի տրամադրումը հուսալի երկրի համբավի մասին է վկայում. վարկ են տրամադրում այն երկրին, որը վստահություն է ներշնչում:
Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ նման վստահություն հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով` չկա երկիր, ուր վարկային ծրագրեր չիրականացվեն, բայց անհուսալի երկրներին վարկ չեն տրամադրում:
«Այլ խնդիր է, որ մենք պնդում ենք, որ լուրջ վերահսկողություն պետք է սահմանվի այդ միջոցների տնօրինման հարցում: Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի արտաքին պարտքը վստանգավոր շեմի վրա չէ»,-ասաց պատգամավորը:
Ազգային ժողովը փետրվարի 4-ին քվեարկությամբ հաստատել է Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային ծրագիրը: Վարկային համաձայնագրին կողմ է քվեարկել 78, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 12 պատգամավոր: Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները: