Դա փակ թեմա է, ոչ մեկ իրավունք չունի խառնվելու. Սիլվա Հակոբյանի հայրը՝ երգչուհու անձնական կյանքի մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Սիլվա Հակոբյանը իր երկրպագուներին երկար սպասեցնել չի տա եւ շատ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ.
«Աշխատաքներն ու ծրագրեն իսկապես շատ են, այնքան շատ, որ չենք հասցնում իրականացնել: Մի երգ ենք ընտրել, որի հիման վրա շուտով տեսահոլովակ կնկարահնենք. Սպասում ենք եղանակների տաքացմանը, քանի որ երգը շատ պայծառ է, ակտիվ եւ ուզում ենք, որպեսզի եղանակն էլ թույլ տա նկարահանել այն, ինչ պատկերացնում ենք»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սիլվա Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանն ու խոստացավ, որ 2016-ին էլ Սիլվայի երկրպագուները տեսահոլովակների պակաս չեն զգա, երգչուհին պարբերաբար նոր աշխատանքներ կներկայացնի:
Հակոբ Հակոբյանը նկատեց նաեւ, որ բացի տեսահոլովակից այլ ծրագրեր էլ կան.
«Մարտ ամսին Սիլվան եւ Արամեն միասին հյուրախաղերի պետք է մեկնեն Ռուսաստան: Ծրագրում ենք մեր ռուսաստաբնակ հանդիսատեսին լավ եւ ուրախ պահեր պարգեւել, կարծում եմ, ամեն բան մեր պլանավորածին համապատասխան կընթանա»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ