Մատնահարդարման այս տարվա նորաձև միտումները.ՖՈՏՈ
LifestyleWnews.am-ը գրում է.
Շատ աղջիկներ գեղեցկության պրոցեդուրաներից ամենաշատը նախընտրում են մանիկյուրը։ Հոգեբանները սա բացատրում են նրանով, որ օրվա ընթացքում յուրաքանչյուրը կարող է նայել ձեռքերին եւ ուրախանալ դրանց գեղեցկությամբ, ինչը չի կարելի ասել դիմահարդարման եւ վարսահարդարման մասին, որը կարելի է դիտել միայն հայելու մեջ։ Որպեսզի ձեր մանիկյուրն ակտուալ լինի, հետեւեք մի քանի պարզ կանոնների.
Ինչպիսի մանիկյուրն է ակտուալ այս տարի. Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ։
Տարբեր գույներ.
Եթե դեռ 2015-ին մասնագետները խորհուրդ էին տալիս օգտագործել երկու երանգից ոչ ավել, ապա այս տարի ամեն բան փոխվել է։ Այժմ կարելի է օգտագործել երեք կամ անգամ չորս տարբեր գույն։ Բոլոր արգելքները սահմանափակվում են միայն սեփական երեւակայությամբ։
Ակտուալ կլինի հատկապես եղունգների վրա տարբեր գույներով հորիզոնական գծեր, շրջանակներ, օվալներ կամ անգամ եռանկյունիներ նկարելը։
Որպեսզի տնային պայմաններում դա հեշտ լինի, մտածեք, թե ինչ գույներ եք օգտագործելու եւ յուրաքանչյուրը լցրեք պլաստմասե տարրայի մեջ։ Այդպիսով կխնայեք նյարդերն ու ժամանակը։
Պետք է նկատել, որ տարբեր գույները կարելի է օգտագործել ոչ միայն մի եղունգի վրա, այլ ՝փոխել դրանք եղունգից եղունգ, օրինակ ուրիշ գույն ներկելով ցուցամատը կամ մեկ ուրիշ մատ։
Կարմիր եւ վարդագույն.
Կարմիրն ու վարդագույնը խոստանում են այս տարի ամենանորաձեւը լինել։ Դրա հետ մեկտեղ ճիշտ կլինի ընտրել այս գույների տաք երանգները։
Մատնահարդարները հորդորում են չվախենալ եւ փորձարկումներ անել. օրինակ, մանիկյուրում միաժամանակ համադրել կարմիրն ու վարդագույնը կամ այս երանգներն օգտագործել ֆրանսիական կամ լուսնե մանիկյուրում։
Գերազանց տարբերակ կլինի վարդագույն հիմքի վրա եղունգի կարմիր ծայրը։
Անսովոր ֆրենչ.
2016-ին ֆրենչը կարող է լինել ինչ ձեւ ասես. սկսած ընդունված դասական սպիտակ ծայրի փոխարեն գունավոր ծայրից մինչեւ անսովոր համադրություններով։ Օրինակ, եղունգի ծայրի մի մասը կարելի է ներկել մի գույնով, մյուսը մեկ այլ։
Եղունգի հիմնական գույնը nude կամ էլ վառ երանգի։
Ուշադրություն դարձրեք նաեւ ֆրանսիական մանիկյուրի ոսկեգույն եւ արծաթագույն տարբերակներին, որոնք եւս այս տարի շատ ակտուալ են։ Երբ հոգնեք ֆրանսիական մանիկյուրից, անցեք լուսնային մանիկյուրին, քանի որ այստեղ էլ կարող եք տուրք տալ երեւակայությանը։
Մի մոռացեք, որ ակտուալ մանիկյուր ունենալու համար անհրաժեշտ է հետեւել ոչ միայն գույնին, այլ նաեւ՝ եղունգի ձեւին։ Այն այս տարի պետք է մաքսիմալ բնական ձեւ ունենա։















