Կապանի հարկային տեսչությունում ներդրվել է «մեկ պատուհանի» սկզբունքը
ЭкономикаԿապանի հարկային տեսչության նոր սպասարկման կենտրոնը հարկ վճարողներին հնարավորություն կտա «մեկ պատուհանի» սկզբունքով օգտվել հարկային մարմինների կողմից մատուցվող ծառայություններից, սահմանված ժամկետներում վճարել իրենց հարկային պարտավորությունները:
Փետրվարի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ շենքի վերանորոգումը ուղղված է հարկային համակարգի բարեփոխումների ծրագրին, որով ստեղծվում է հարկ վճարողների սպասարկման կենտրոն, որը բարձրացնում է ծառայությունների մատուցման արդյունավետությունը և որակը, հեշտացնում է հարկերի հաշվարկման, հաշվետվությոնւների ներկայացման և հարկերի վճարկման գործընթացը: «Կապանի հարկային տեսչությունը սպասարկում է Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրիի տարածաշրջանները, որտեղ գործունեութ յուն են իրականացնում և հարկային տեսչությունում հաշվառված են 4 հազար 318 հարկ վճարողներ, որոնցից գործողը 2108-ն են»,- տեղեկացրեց նա:
Հարկային տեսչությունում աշխատում են 44 աշխատողներ, միջին աշխատավարձը կազմում է ամսական շուրջ 170 հազար դրամ: Տեսչությունը բաղկացած է երեք բաժնից՝ հարկ վճարողների սպասարկման բաժին, տեղեկատվական վերլուծության բաժին և հարկ վճարողների վերահսկողության բաժին: