ԱՎԾ-ն ներկայացնում է Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ-ի գինը դեկտեմբերի դրությամբ
Экономика2015թ. դեկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18 581 գործարք: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումից։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն ավելացել են 2636-ով, իսկ 2014թ-ի դեկտեմբերի համեմատ պակասել՝ 747-ով:
2015թ-ի դեկտեմբերին իրականացված գործարքների միայն 35.2%-ը գրանցվել է Երևանում, իսկ ամենաքիչ թվով գործարքներ իրականացվել են Վայոց Ձորում՝ 3.2%, այսուհետև Տավուշում՝ 4.5% և Արագածոտնում՝ 5.1%:
Ներկայացում են դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի գները ըստ վարչական շրջանների.
Կենտրոն՝ 428 000 դրամ
Արաբկիր՝ 356 700 դրամ,
Քանաքեռ-Զեյթուն՝ 282 800 դրամ,
Նոր-Նորք՝ 253 600 դրամ
Ավան՝ 261 300 դրամ
Էրեբունի՝ 252 200 դրամ
Շենգավիթ՝ 257 350 դրամ
Դավթաշեն՝ 276 300 դրամ
Աջափնյակ՝ 250 550 դրամ
Մալաթիա-Սեբաստիա՝ 243 600 դրամ
Նուբարաշեն՝ 157 000 դրամ