ԶՈՒՅԳԸ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ՝ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ (PHOTO)
LifestyleՈւղիղ մեկ տարի առաջ Շանել ու Ստիվ երիտասարդ զույգը կարևոր որոշում ընդունեց: Որոշում, որն ամբողջությամբ փոխեց նրանց կյանքը, աշխարհընկալումն ու հետագայում նաև ՝ գործունեությունը: Որոշում, որը, գուցե, մեզանից շատերն էլ ընդունեին, եթե չվախենային:
Նրանք աշխատանքից հեռանալու դիմում գրեցին, հավաքեցին իրենց ճամպրուկները՝ վերցնելով միայն ամենակարևորը և 4 ճամպրուկով , որոնցից մեկում միայն ֆոտոխցիկներ են, մեկնեցին շուրջերկրյա ճանապարհորդության:
«Մեզ հետաքրքիր էր, որքան հեռու մենք կգնայինք, ուր կտաներ մեզ մեր երազանքը»,-ասում են նրանք:
15 տարի միասին աշխատելով գովազդային ոլորտում, զույգը որոշեց, որ փոփոխությունների ժամանակն է. «Որպես ստեղծագործող մարդիկ մեզ թարմ օդ էր պետք, պետք էր դուրս գալ մեր հարմարավետության զոնայից և անել այն, ինչ մենք միշտ ցանկանում էինք»:
Շանելն ու Ստիվն իրենց ճանապարհորդությունը սկսել են Յոհաննեսբուրգից և անընդհատ լուսանկարվում են, թե որքան հեռու են հիմա իրենց սկզբնական կետից:
.jpg)
.jpg)
Մինչ ճանապարհորդությունը նրանք պլան են կազմել, թե որ երկրներում կուզենային լինել: Դա նման է «բաներ, որոնք պետք է անել, քանի դեռ կենդանի ես» շարքին: Զույգն արդեն հասցրել է իրենց երազանքների ցուցակի մի մասը, օրինակ. բարձրանալ Ալպեր, պարել Բեռլինում, լողալ օվկիանոսում…
.jpg)
.jpg)
«Հեռացեք ձեր քաղաքից այնքան հեռու, որքան հնարավոր է: Դուք կզգաք կյանքն ամբողջությամբ , դուք կզգաք, որ օդն ավելի մաքուր է, իսկ դուք ավելի ազատ: Լսեք ձեր ներքին ձայնին» ,-խորհուրդ են տալիս նրանք:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()