Սննդամթերքներ, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել նախաճաշելիս
Lifestyleshabat.am-ը գրում է.
Առողջ նախաճաշն օգնում է ուղեղի լավ աշխատանքին և նպաստում է, որպեսզի ձեր օրն անցնի արդյունավետ: Փորձեք ձեր նախաճաշի մեջ ներառել հետևյալ սննդամթերքներից գոնե մի քանիսը, և դուք կարող եք համարել, որ վարում եք առողջ ապրելակերպ:
Ձուն պարունակում է վիտամին B, ինչը նպաստում է ուղեղի աշխատանքին և հիշողության լավացմանը:

Հացահատիկների օգտագործումն առավոտյան շատ կարևոր է, քանի որ մեր մարմինն ածխաջրերը վերածում է գլյուկոզայի, ինչն էլ կարելի է համարել ուղեղի համար «վառելիք»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ, կարմիր և սև խաղողի օգտագործումը բարելավում է մեր հակաօքսիդանտ պաշտպանությունը: Օքսիդանտները վտանգավոր են ուղեղի առողջության համար, այդ իսկ պատճառով նախաճաշում խաղողի ներառումը կարևոր նշանակություն ունի:

Բոլոր հատապտուղները հարուստ են այնպիսի նյութերով, որոնք պաշտպանում են ուղեղի բջիջները և կարող են իրենց դերն ունենալ հիշողության բարելավման համար:

Նուշը պարունակում է վիտամին E: Մոտավորապես 23 հատ նուշը պարունակում է ամբողջ օրվա ընթացքում ձեր օրգանիզմին անհրաժեշտ սննդի 37%-ը:

Վարսակը պարունակում է երկաթ, ցինկ, կալիում և B վիտամին: Սրանք սնուցիչներ են, որոնք օգնում են ուղեղի զարգացմանը:

Խնձորը պարունակում է կվերցետին և հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են ուղեղի բջիջները: Խնձորը պետք է ուտել կլեպով, քանի որ կվերցետինի մեծ մասը հենց դրա մեջ է:
