Գարուն ենք ուզում. գարնան վեց գլխավոր թրենդները
LifestyleWnews.am-ը գրում է.
Որքան էլ ձմեռը հեքաթային է և գեղեցիկ, բայց մենք միշտ գարուն ենք ուզում: Ուզում ենք գարնան հետ նորից սիրահարվել, թարմացնել զգեստապահարանը, շատ ժպտալ: Ճիշտ է, գարնանը դեռ մեկ ամիս կա, բայց որքան արագ պատրաստվենք դրան, այնքան արագ կզգանք գարնան շունչը:
Wnews.am-ն առանձնացրել է հագուստի գարնանային գլխավոր միտումները: Մենք գարնանային թրենդներից ընտրել ենք իսկապես կիրառելիներն ու ակտուալները: 90–ականների մասին արդեն խոսել ենք 90–ականների նորաձևությունը «վերադառնում» է. ինչ ունենալ զգեստապահարանում գրառման մեջ , այդ պատճառով հիմա չենք անդրադառնա, միայն հիշենք, թե ինչ ենք առաջինը պատկերացնում 90-ականներ ասելով՝ սուպերմոդելներ, գանգուր մազեր, չոկերներ, բարձր պլատֆորմներ, գրանժ: Հիշում ենք, իհարկե, Spice Girls աղջիկներին: Լավ է, դա թե վատ, բայց այո՛, 90-ականների նորաձևությունն իրոք վերադառնում է:
Բանտերով բլուզներ. Ընդհանրապես, երկար կապիչներով բանտերը թե բլուզների հետ, թե որպես աքսեսուար, շատ ակտուալ են: Դրանք առկա են գրեթե բոլոր fashion week-երում, ինչպես հյուրերի հագին, այնպես էլ՝ runway-ում:
Նույն շարքի մեջ կարող ենք ներառել նեղ երկար շարֆերը, որնք ևս շատ ակտուալ են լինելու:

Գարնանը թրենդային է լինելու գծավոր պրինտը: Այն առկա է գրեթե բոլոր նորաձևության տների ցուցադրություններում: Կարելի է համադրել միանգամից մի քանի գծավոր պրինտով հագուստ՝ շրջազգեստը և բլուզը, վերարկուն և զգեստը: Չկա ոչ մի սահմանափակում նաև գունային ընտրության հարցում:

Բաց ուսեր. Բաց ուսերով զգեստներ, բլուզներ, անգամ՝ վերնաշապիկներ: Բաց ուսերը գարնանը շարունակելու են ակտուալ մնալ:


Կոստյում. Միատոն, տղամարդու ոճով կոստյումները հատկապես գործարար կանանց զգեստապահարանում անհրաժեշտություն են: Կարելի է ընտրել ինչպես դասական գույներ, այնպես էլ՝ վառ երանգներ: Շատ ակտուալ են շորտերով կոստյումները:

