Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարող հավերժ շարունակվել. Մեդվեդև
Международные новостиՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները վաղ թե ուշ կդադարեն գործել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք վաղ թե ուշ համաձայնության կգանք: Պատժամիջոցները չեն կարող հավերժ շարունակվել»,-ասել է վարչապետը:
Ավելի վաղ Մեդվեդևը հաղորդել է, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները իրական դեպքերի հետ ոչ մի կապ չունեն: