Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորել է. Ազատության հրապարակում նշվեց Մեծ պահքին նախորդող Բուն Բարեկենդանը
ОбществоԱզատության հրապարակը փետրվարի 7-ին լցվել էր ազգային, հոգևոր երգերի հնչյուններով, երիտասարդների ուրախ պարերով, գունավորվել բազմազան դիմակների, տարազների գույներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին մեծ շուքով նշվում է Մեծ պահքին նախորոդող Բուն Բարեկենդանի տոնը:
