Google-ը ինքնակառավարվող էլեկտրամեքենաները անլար լիցքավորելու տեխնոլոգիա է փորձարկում
ОбществоGoogle-ը տեխնոլոգիական հսկան չի բավարարվում պարզապես ինքնակառավարվող մեքենաներ ստեղծելով:
Google-ի Alphabet դուստր ընկերությունը փորձարկում է ինքնակառավարվող էլեկտրամեքենաների անլար վերալիցքավորման տեխնոլոգիան:
Ինչպես ներկայացնում է Business insider-ը` տվյալ տեխնոլոգիան նախատեսում է, որ Google-ի ինքնակառավարվող մեքենաների էլեկտրական մարտկոցները կլիցքավորվեն գետնին ամրացված հատուկ լիցք հաղորդող մեխանիզմի վրայով անցնելիս:
Google-ն այն փորձարկում է Կալիֆոռնիայի իր գրասենյակում: