Գարնանային 3 թրենդ, որոնք խորհուրդ չենք տա գնել հայուհիներին (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ն արդեն ներկայացրել է գարնանային թրենդները, բայց համաձայնեք, երբեմն լինում են թրենդներ, որոնք այդպես էլ կիրառելի չեն դառնում և մեծ մասսայականություն չեն վայելում: Այո, դրանք գեղեցիկ են պոդիումի վրա՝ մոդելների հագին, բայց դուրս չեն գալիս նորաձևության ցուցադրություններից դուրս: Կամ, գուցե, հաճախ հանդիպում են այլ երկրների փողոցներում, բայց ոչ Հայաստանում, պատճառը թե կլիման է, թե նորաձևության ընկալումը տարբեր երկրներում:
Wnews.am-ն առանձնացրել է 3 գարնանային թրենդ, որոնք խորհուրդ չենք տա գնել հայուհիներին: Համաձայն եք մեզ հետ, թե ոչ, կարող եք թողնել մեկնաբանություններում:
Գիշերանոցային ոճ. Հագուստ, որը նախատեսված է քնելու համար, բայց որը հագնում են բարձրակրունկներով՝ փողոցում: Գիշերազգեստ հիշեցնող հագուստները այս տարի շատ ակտուալ են, բայց որքանով են դրանք կիրառելի, մեր կարծիքով ոչ այնքան։ Լուսանկարեներում, մոդելների հագին՝ գուցե, բայց եկեք պատկերացնենք դրանք իրականում՝ երևանյան փողոցներում:

Բիրկենշտոկեր. Չնայած իր բարդ անվանը սա սովորական հողաթափ է, տղամարդու հողաթափ: Այո, դրանք հարմարավետ են, միգուցե՝ շատ, բայց կան ավելի գեղեցիկ ու հարմարավետ կոշիկներ, թեկուզ հենց բալետկաները: Բիրկենշտոկերը իրական կյանքում կիրառելի չեն, անկախ նրանից, ինչ տեսք ունեն հատուկ ֆոտոշարքերում, իդեալական կառուցվածքով և ոտնաթաթերով մոդելների հագին, հատուկ դրանց համար ընտրված հագուստների հետ:



Ցանցավոր զուգագուլպաներ. Դիզայներները ջանացել են, որ այս զուգագուլպաները բավականին ակտուալ դառնան այս սեզոն, իսկ կար ժամանակ, երբ այսպիսի զուգագուլպաներն ասոցացվում էին բացառապես անճաշակության և վուլգարության հետ: Մենք դեմ ենք նմանատիպ ձևակերպումներին և կարծրատիպերին, քանի որ անգամ այսպիսի ոչ միանշանակ հագուստը ճիշտ համադրելու դեպքում կարող է գեղեցիկ տեսք ունենալ, բայց, այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս խուսափել այս թրենդից ևս: Նախ, ճիշտ համադրություն կազմելը բավական դժվար է, մի փոքր սխալ և կաբարեի պարուհու կնմանվեք, բացի այդ դրանք ողջ ուշադրությունը սևեռում են ոտքերի վրա, իսկ եթե ոտքերն այդքան էլ իդեալական չեն: Ի վերջո , փոխարենը կարելի է ընտրել միագույն, դասական զուգագուլպաներ, որոնք հեշտությամբ կարելի է համադրել յուրաքանչյուր հագուստի հետ և սխալվելու հավանականությունն ավելի քիչ կլինի։
