Տղան լքված տարածքում տարօրինակ բան տեսավ. նա չէր էլ պատկերացնում, թե ինչ է թաքնված ճաղերի հետևում (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ամերիկացի Ջիմ Սալիվանն իրեն անվանում է քաղաքային հետախույզ։ Նրան գրավում են լքված տարածքները, հատկապես՝ ստորգետնյա նախկին ռազմական շինությունները։
Նա իր ընկերոջից իմացել էր, որ Կոլորադո նահանգի Դիր Թրեյլ քաղաքում կա նման մի վայր։ Ջիմը մեկնեց այդ վայր՝ հետախուզության։
Դա բացարձակ դատարկ տարածք էր։ Մի քանի կիլոմետր տրամագծով կային ընդամենը մի քանի ֆերմաներ։ Ջիմը նկատեց բետոնապատ մուտք, որը տանում էր դեպի ստորգետնյա տարածք։
Կար մետաղական ճաղավանդակ, բայց ինչ-որ մեկը մինչ այդ կարողացել էր ջարդել դրա մի մասը։

Ամենայն հավանականությամբ, այստեղ եղել է ռազմական օբյեկտ։

Սենյակներից մեկի տանիքին կային բրգաձև տարօրինակ կառուցվածքներ։




Հսկա օդափոխիչները պետք է ապահովեին գազափոխանակություն, բայց ինչու՞։

Պարզվում է՝ այն ժամանակին եղել է միջմայրցամաքային հեռահար հրթիռների օբյեկտ։ Իսկ ահա այստեղ ժամանակին եղել է հրթիռ։


Այստեղ եղել է կառավարման խցիկը։

Հարևան սենյակում կան դետալներ, որոնց նշանակությունը հայտնի չէ։

Այստեղ հավանաբար, տեղակայվել են ուժային ագրեգատները։

Եվս մեկ կառուցվածք՝ անհասկանալի նշանակությամբ։

Ռազմական օբյեկտում կար նաև վերելակ։

Դռնակ, որը տանում է արտաքին աշխարհ։ Դրա վրա ինչ-որ մեկը ժամանակին գրել է․ «Դժոխքից ելք չկա»։

Դռան հաստությունը զարմացնում է։

Նույնիսկ այսօր այս օբյեկտը վախ է առաջացնում։

Ջիմն այստեղ հայտնաբերել է հրթիռների նետման 3 կայան։

