«Ժողովուրդ». «Արկադի Ղուկասյանը ցանկանում է վերադառնալ նախկին պաշտոնին»
ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը վերջին շրջանում ակտիվորեն լծված է նախկին պաշտոնին վերադառնալու գործին: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Ղուկասյանն Արցախում բանակցային տարբեր խմբեր է գործուղում տարբեր շրջանակների մոտ՝ բացատրելու, որ Արցախի փրկության ու իշխանական էլիտայի համար ամենահարմար թեկնածուն՝ որպես հաջորդ նախագահ, հենց ինքն է:
Ղուկասյանը նաև Մոսկվայում է գործի դրել իր «ճարտար լեզուն»՝ մի քանի գործիչների դարձնելով իր լոբբիստը:
Թե ինչ կստացվի՝ դեռ վաղ է ասել, բայց տեղեկացնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ավատին 3 տարի ժամանակ է մնացել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: