Բժշկական համալսարանը մեկ հարկի տակ կհյուրընկալի հինգ նոբելյան մրցանակակիրների
ОбществоԵրևանի պետական բժշկական համալսարանը «Նոբելյան օրեր Երևանում» շրջանակներում ապրիլի 11-16-ը մեկ հարկի տակ հյուրընկալելու է հինգ նոբելյան մրցանակակիրների:
Այս մասին տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանը` նշելով, որ նպատակը գիտական նվա ճումների նոբելյան ժառանգության մասին փաստերի հայտնաբերումն ու արժանի կերպով տարածումն է:
Սա Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր միջոցառումներից մեկն է: Այն հնարավորություն է տալու փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև տարածաշրջանի ուսանողներին ճանաչել և համագործակցել այն նշանավոր անձանց հետ, ովքեր արժանացել են գիտական նվաճումների համար բարձրագույն պարգևին: Այն նաև տարբեր մասնագիտացում, կրոն և ավանդույթներ ունեցող գիտնականների միջև երկխոսության մեծ հնարավորություն է: