Շիրակի մարզի Փանիկ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոսին
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 8-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոս Սիմոն Ճավռշյանին:
Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին հրաժեշտը տեղի ունեցավ գյուղի Սուրբ Մարիամ եկեղեցուց և հերոսի դին ոտքով տեղափոխվեց գյուղի՝ արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոն: Ներկա էին ինչպես գյուղի ողջ ժողովուրդը, այնպես էլ հարևան գյուղերից ու մարզերից ժամանած սգակիցներ:
Երեկ և այսօր գյուղում քաղաքացիների անվտանգությունը պահպանվում էր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների կողմից և տեղում այդ աշխատանքները ղեկավարում էր վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսնկարները` Shamshyan.com-ի